03/06/2011 15:29
ԵՄ-ն պահանջում է վերացնել ՌԴ-ի` բանջարեղենի ներկրման արգելքը
ԵՄ երկրներում աճեցված բանջարեղենի ներկրման արգելքը հակասում է Միջազգային առևտրային կազմակերպության դրույթներին, որին ՌԴ-ն ձգտում է անդամակցել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործալությունը, մեկնաբանելով ՌԴ կողմից նախօրերին հայտարարված արգելքը, այս մասին նշել է ՌԴ-ում ԵՄ ներկայացոիցիչ Ֆերնադո Վենեսուելան:
«Այս հարցում Ռուսատանի կողմից կիրառվող քայլերը և գործողությունները անհիմն են»,- նշել է Ֆերնադո Վենեսուելան:Պաշտոնյան հայտարարել է, որ Եվրամիությունը պահանջում է անհապաղ չեղյալ հայտարարել արգելքը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ-ում տարածվող աղիքային վարակի պատճառով ՌԴ իշխանությունները արգելել էին ԵՄ երկներից թարմ բանջարեղենի ներկրումը: