03/06/2011 10:40
Հունիսի 2-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 376 դատապարտյալ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից հայտնում են, որ հունիսի 2-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 376 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 33-ը,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 85-ը,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» - ազատ է արձակվել 48-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» - ազատ է արձակվել 70-ը:
Գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը սկսվել է մայիսի 27-ից։