03/06/2011 11:13
Իսպանիան փոխհատուցում է պահանջում
Իսպանիայում զայրույթը գնալով մեծանում է կապված աղիքային ցուպիկի համաճարակի տարածման մեղադրանքների հետ: Ֆերմերները հարյուրավոր կիլոգրամներով միրգ և բանջարեղեն են լցրել Իսպանիայում Գերմանիայի հյուպատոսության առջև:
Իսպանիայի վարչապետ Լուիս Զապատերոն ահյտարարել է, որ Իսպանիան պահանջելու է փոխհատուցում իր տնտեսությանը հասցված վնասի համար:
Համաճարակը, որ տեղի է ունեցել Գերմանիայի կենտրոնում, ըստ առողջապահական հետազոտողների, նոր տիպի աղիքային ցուպիկ է արդյունք է, որից արդեն մահացել է 18 մարդ, հարյուրավորներն էլ վարակված են:
Իսպանիայի միրգ և բանջարեղեն արտահանողները ասել են, որ ամեն շաբաթ կորցնում են 200 միլիոն եվրո, ինչ Գերմանիան հայտարարել է, որ այդ թունավորումները հավանաբար կապված են իսպանական վարունգների հետ: Սակայն սա դեռևս հաստատված չէ, և մասնագետները փորձում են գտնել վարակի աղբյուրը:
Իսպանիայում այժմ ոչնչացվում են հազարավոր կիլոգրամներով միրգ և բանջարեղեն, հաղորդում է BBC-ին: