03/06/2011 14:45
Արգենտինայում երկրպագուն հարձակվել է Մեսսիի վրա
Արգենտինական Ռոսարիո քաղաքի ռեստորաններից մեկում կատալոնյան «Բարսելոնի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի վրա հարձակում է եղել: Ֆուտբոլիստն իր ընկերների հետ ճաշել է «The Club of the Milanese» ռեստորանում, երբ ուսանողներից բաղկացած խումբը ցանկություն է հայտնել լուսանկարվել նրա հետ: Հանկարծ երիտասարդներից մեկը ցատկել ե տեղից, հարվածել է Մեսսիին ու փախել` գոչելով. «Դու ցավում ես «Նյուելզ Օլդ Բոյզի», իսկ ես` «Ռոսարիոյի» համար»:
«Նա ինձ հազիվ դիպավ,- հետո պատմել է Մեսսին:- Ես նույնիսկ ոչինչ չզգացի և ամեն ինչի մասին իմացա միայն միջադեպից հետո: Այնպես որ, ոչինչ էլ չի եղել»:
Հիշեցնենք, որ Մեսսին մանկության տարիներին մարզվել է «Նյուելզ Օլդ Բոյզում», որտեղ էլ նրան գտել են «Բարսելոնի» ներկայացուցիչները: Իսկ «Ռոսարիոն» «Նյուելզի» գլխավոր մրցակիցն է: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: