03/06/2011 13:16
ՌԴ-ում պատրաստվում են ֆիլմերի դիտման որակավորում անցկացնել
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունն իր կայքում տեղադրել է մի նախագիծ, որով, եթե այն ընդունվի, ֆիլմերը պետք է պարտադիր որակավորում անցնեն` համապատասխան տարիքային ցենզին: Ռիա Նովոստին գրում է, որ ավելի վաղ տարիքային սահմանափակում դրվել էր միայն վարձույթի սրահների վրա:
Ֆիլմերի որակավորումը կանցկացնի մշակույթի նախարարությունը:
Դրանից բացի, մշակույթի նախարարությունը կարող է արգելել վարձույթ հանելը այն ֆիլմերը, որոնցում կգտնվեն ահաբեկչության, ծայրահեղականության, դաժանության, բռնության կամ թմրանյութերի օգտագործման քարոզչություն: ՌԴ մշակույթի նախարարությունը փաստաթուղթը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել` նշելով, որ այն ընդամենը նախագիծ է, որը կարող է փոփոխվել: