03/06/2011 17:18
Թուրքիան պատրաստվում է բանկ հիմնել Չինաստանում
Թուրքիան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով նախատեսում է բանկ բացել Չինաստանում:
Ըստ «Hurriyet Daily News»-ի` այդ մասին հայտարարել է Թուրքիայի տնտեսական հարցերի նախարար Ալի Բաբաջանը` Թուրքիա-Չինաստան գործարար համաժողովի ժամանակ: Նա նաև նշել է, որ «Չինական բանկը» Ստամբուլում իր մասնաճյուղը բացելու համար արտոնագիր է ստացել:
Թուրքական կառավարությունը բավական մեծ տեղ է հատկացնում երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության ու ներդրումային ոլորտի զարգացմանը: Տասնյակ չինական ընկերություններ թուրքական շուկայում ներդրումների ու առևտրի հնարավորություններ են փնտրում:
Մասնավորապես, երկու երկրների առաջատար ընկերություները համաձայնության են եկել 120 մլն դոլարի ներդրում իրականացնել արևային էներգիայի բիզնեսի ոլորտում, որի արդյուքնում Թուրքիայի հարավային շրջանում կհիմնվի արևային էլեկտրակայան: