04/06/2011 12:26
Կերժակովը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը չի մասնակցի Հայաստանի ընտրանու հետ այսօր Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Ռուսաստանյան Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սպարտակի» հետ խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով ազգային թիմի հավաքի մեկնարկային օրերին նա չէր կարողանում մարզվել ընդհանուր խմբում: Ճիշտ է` ֆուտբոլիստը, ով այժմ լավագույն մարզավիճակում է գտնվում, վերջին երկու պարապմունքն անցկացրեց ընդհանուր խմբում, սակայն «Պետրովսկի» մարզադաշտում տեղի ունեցած վերջին մարզման ժամանակ շուտ հեռացավ դաշտից:
Ինչպես հաղորդում է «Սպորտ դեն զա դնյոմ» թերթը, երեկ երեկոյան Կերժակովը լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել է տուն: