04/06/2011 10:58
Տրապատոնի. «Առանց Քինի դժվար է պատկերացնել մեր թիմը»
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ հարձակվող Ռոբբի Քինը, ով թեթև վնասվածք է ստացել, կկարողանա խաղադաշտ մտնել: Իտալացի մասնագետի խոսքերով` Քինը կարևոր խաղացող է թիմի համար:
«Հույս ունեմ, որ Քինը կկարողանա խաղադաշտ մտնել,- Տրապատոնիի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Մենք ևս մեկ օր ունենք պահեստում` համոզվելու համար, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ռոբբին կարևոր խաղացող է, առանց որի դժվար է պատկերացնել մեր թիմը»: