07/06/2011 14:56
Մորատտի. «Տրանսֆերային որոշ լուրեր պարզապես աղբ են»
Իտալական «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին հերքել է ԶՄԼ-ներում հայտնված լուրերը, որ իր ակումբը պատրաստ է պաշտպան Մայկոնին փոխանակել «Ռեալի» փլեյմեյքեր Կակայի հետ: Իսպանացի և իտալացի լրագրողներն արդեն վաղուց են գրում, որ բրազիլացի կիսապաշտպանն ամռանը կարող է վերադառնալ «A» սերիա:
«Դա իսկական աղբ է, ինչպես մի շարք տրանսֆերային այլ լուրեր: Դրանում մեկ գրամ ճշմարտություն չկա»,- Մորատտիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն: