07/06/2011 10:30
Սիրիայում զոհված ոստիկանների թիվը հասել է 120-ի
Անհայտ զինված անձանց հարձակման արդյունքում զոհված ոստիկանների թիվը սիրիական Ջասիր ալ-Շուհուր քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, հասել է 120 մարդու: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները դարանն են ընկել, երբ ուղևորվում էին քաղաք հակակառավարական խռովություններ կազմակերպած «զինված խմբերից» քաղաքը մաքրելու համար:
Ավելի վաղ հեռուստաընկերությունը հաղորդում էր Ջասիր ալ-Շուհուրում զոհված 40 ոստիկանների մասին: Զինված մարդկանց խմբավորումները, ինչպես հաղորդել է հեռուստաընկերությունը, երկուշաբթի այրել են կառավարական շենքեր և կրակ են բացել խաղաղ բնակիչների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա:
Ալ-Ջազիրա հեռուստաալիքը նշում է, որ պետականամետ ԶԼՄ-ների տեղեկատվությունը ստուգել, հնարավոր չէ: Այսպիսով, զոհերի և նրանց ով լինելու վերաբերյալ տվյալները, տարբեր են: Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են, որ Ջասիր ալ-Շուհուրում շաբաթ օրվանից սկսված զոհվել է 35 մարդ, սակայն նշվում է, որ նրանց մեջ ոչ միայն ոստիկաններ կային, այլև խաղաղ բնակիչներ: