07/06/2011 15:44
Բան Կի-մունը` կրկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Բան Կի-մունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրորդ անգամ առաջադրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում` հաջորդ 5 տարիների համար:
Բան Կի-մունը պատրաստ է գլխավորել համաշխարհային այդ կառույցը գլոբալ աննախադեպ փոփոխությունների ժամանակահատվածում:
Հարավային Կորեայի նախկին արտգործնախարարը չունի մրցակից և միակ հավանական թեկնածուն է:
Բան Կի-մունի` որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամանակահատվածը ավարտվում է 2011թ.-ի վերջին: Հաղորդում է ԲիԲիՍի-ն (BBC):