08/06/2011 12:12
Ադրբեջանում քանդել են Հոսնի Մուբարաքի արձանը
Ադրբեջանի Խրդալան քաղաքում, որը գտնվում է Բաքվի շրջակայքում, քանդել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արձանը: Այս մասին հաղորդում է Interfax.ru կայքը:
Հոսնի Մուբարաքի արձանի քանդման գործողությունը տեղի է ունեցել երեկ գիշերը:
Հիշեցնենք, որ Խրդալանը 2008թ.-ից համարվում է եգիպտական Կալյուբեյա քաղաքի «քույր քաղաքը»: Նույն անունն է կրում այն փողոցը, որտեղ գտնվում էր այն զբոսայգին, որտեղ մինչ այս պահը տեղադրված էր Հոսնի Մուբարաքի արձանը:
Եգիպտական կառավարությունն էլ իր հերթին Կալյուբեյաի փողոցներից մեկը անվանել էր Ապշերոն: