08/06/2011 11:17
Հունիսի 7-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 417 դատապարտյալ
Հունիսի 7-ի դրությամբ, ՀՀ Արդարդատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 417 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների`«Նուբարաշեն»-ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2, «Էրեբունի» - ազատ է արձակվել 92-ը, կրճատում 70, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը, «Վանաձոր» - ազատ է արձակվել 16-ը, «Սևան» - ազատ է արձակվել 49-ը, «Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը, «Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9, «Կոշ» - ազատ է արձակվել 86-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը դեռևս շարունակվում է: