08/06/2011 10:21
Նյու-Յորքում ցուցադրել են Հոլոքոստի մասին Հիտլերի առաջին նամակը
Նյու-Յորքում, հունիսի 7-ին հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի նամակը, որտեղ, ինչպես, ենթադրվում է, նա առաջին անգամ հիշատակում ` հրեաների վերացման իր ծրագրերի մասին: Այդ մասին հաղորդում է «Ասոշեյթիդ Պրեսը» (Associated Press):
Հիտլերը մեքենագրել է այն 1919թ.-ին և ստորագրել: Այդ պահին նա ծառայում էր գերմանական բանակի քարոզչության բաժանմունքում: Նամակը հասցեագրված էր վերադաս սպա Ադոլֆ Հեմլիխին:
Նամակում ապագա առաջնորդը, մասնավորապես, գրում է «ուժեղ կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կարող է հրեաների վտանգը չեզոքացնել` նրանց իրավունքները սահմանափակելով: Ենթադրվում էր, մասնավորապես, «այլածինների» վերաբերյալ օրենքի մշակում: Վերջնական նպատակը, ըստ Հիտլերի, պետք է լիներ Գերմանիայից հրեաների արտաքսումը: Ինչպես հաղորդում է CNN-ը, նամակը գտնվել է Նյուրենբերգի արխիվներում 1945թ.-ին և մինչ այժմ գտնվում էր մասնավոր կոլեկցիոներների մոտ:
Նամակի իսկությունը հաստատվել է 1988թ.-ին ձեռագրերի մասնագետ Չալզ Հալիմտոնի կողմից, ով ժամանակին ապացուցել էր, որ այսպես կոչված «Հիտլերի օրագրերը» կեղծ են:
Երեք շաբաթ առաջ Հիտլերի նամակը ձեռք էր բերել ռաբի Մարվին Հիրը, ով հիմնադրել և ղեկավարում է Սիմոն Վիզենթալի կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնավորապես պաշտպանում է հրեաների շահերը:
Հիրը նամակի համար վճարել է 150 հազար դոլար: 2011թ.-ի հունիսին նամակը Լոս-Անջելեսի Հանդուրժողականության թանգարանի նմուշների մաս կդառնա: