08/06/2011 13:45
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ից պահանջում են դատապարտել Սիրիային
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ճնշում են գործադրում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վրա` Սիրիայի կառավարությանը դատապարտելու համար, որտեղ արդեն մեկ ամիս է, ինչ տեղի են ունենում խռովություններ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժուպեն ասել է, որ անընդունելի է, որ ՄԱԿ-ը լռություն է պահպանում Սիրիայի հարցում:
Այսօր Մեծ Բրիտանիան ծրագրում է ՄԱԿ նախագիծ է ներկայացնել Սիրիայի հարցով: Նախագիծը, ի տարբերություն Լիբիայի, չի նախատեսում ռազմական գործողություններ: Հաղորդում է ԲիԲիՍի-ն (BBC):