08/06/2011 13:10
Թուրքիայում խոշոր ավտովթար է գրանցվել
Թուրքական Milliyet լրատվականի փոխանցմամբ` այսօր առավոտյան Ստամբուլից Տրապիզոն ընթացող ավտոբուսը հարվածել է ճանապարհին տեղադրված ցուցանակներից մեկին ու վթարի ենթարկվել:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ` հարվածի արդյունքում հրդեհ է բռնկվել , ինչի հետևանքով 10 մարդ այրվելով մահացել է, բազմաթիվ ուղևորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ականատեսների պնդմամբ` վթարի պատճառը եղել է այն, որ ավտոբուսի վարորդը քնել է ընթացքի ժամանակ: