09/06/2011 11:21
«Բարսելոնն» անցած մրցաշրջանում վաստակել է 420 մլն եվրո
Իսպանական «Բարսելոնն» ավելացրել է ակումբի եկամուտները: Վերջին մրցաշրջանում կատալոնցիները վաստակել են 420 մլն եվրո, իսկ մեկ տարի առաջ նրանց եկամուտը կազմել էր 415 մլն:
Պետք է նշել նաև, որ միևնույն ժամանակ կրճատվել է Իսպանիայի չեմպիոնի ծախսերը: Եթե անցած մրցաշրջանում «Բարսելոնը» ծախսել էր 495 մլն, ապա այս մրցաշրջանում` ընդամենը 441 մլն եվրո: Կրճատվել են նաև ակումբի պարտքերը` 532 միլիոնից հասնելով 438 մլն եվրոյի: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: