09/06/2011 15:36
Կլիչկո. «Հեյն ինձանից կարող է թաքնվել բեն Լադենի ապաստարանում»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF-ի և WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ իր առաջիկա մրցակիցը` բրիտանացի Դևիդ Հեյը, միշտ փախչում է իրենից:
«Լոնդոնում նա հրաժարվեց ինձ հետ նույն ստուդիայում մնալ,- ուկրաինացի մարզիկի խոսքերը մեջբերել է «The Daily Mail»-ը:- Նույնիսկ չի ուզում դուրս գալ փոքր ստուդիայից և գալ ինձ մոտ: Դե ինչ, Ուսամա բեն Լադենի ապաստարանն ազատ է: Եթե ուզում է, կարող է այնտեղ թաքնվել»: