09/06/2011 11:07
Պակիստանում 150 գրոհայիների հարձակումից 8 ոստիկան է սպանվել
Մոտ 150 զինված գրոհայիններ երեկ վաղ առավոտյան հարձակվել են Պակիստանի անկայուն շրջաններից Վազիրստանում գտնվող ոստիկանության հենակետի վրա: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Պակիստանյան պաշտոնյաների հաղորդմամբ` 8 ոստիկաններ զոհվել են: Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իրենց հերթին պատասխան կրակով սպանել են նվազագույնը 12 գրոհայինների:
Ուսամա բեն Լադենի մահից հետո Պակիստանի հյուսիսում և Աֆղանստանի հետ ունեցած սահմանին զգալիորեն աճել են գրոհայիների կողմից հարձակումները: Այսպես, մեկ շաբաթում Պակիստանի ներքին գործերի նախարարության նվազագույնը 25 աշխատակից սպանվել էր նույն Վազիրստան շրջանում: