09/06/2011 11:14
Մորենո-Օկամպոն և ռուսական մամուլ. Քադաֆին հրամայել է բռնաբարել
Ապստամբների շրջանում վախի տարածման և այլակարծության ճնշման նպատակով, Քադաֆին հրամայում էր իր զինվորներին բռնաբարել հարյուրավոր կանանց: Այս մասին հայտարարել է Հաագայի միջագզային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն: Այս մասին հղում անելով ԲիԲիՍին (BBC) հաղորդում է ռուսական «Գազետա.ռու» (gazeta.ru) կայքը:
Մորենո-Օկամպոն իր նյույորքյան ներկայացուցչությունում հայտարարել է, որ բռնաբարությունը դա նոր ձև է Քադաֆիի բռնաճնշումների արսենալում, և եթե մինչ այդ, նրանց մոտ կային կասկածներ, ապա հիմա ավելի շատ են համոզվում դրա իսկության մեջ:
Նա ավելացրեց, որ Միջազգային քրեական դատարանն այժմ ավելի շատ փաստեր է ստանում, որոնք ցույց են տալիս, որ Քադաֆին օգտագործել է բռնաբարությունը որպես հաճախ օգտագործվող պատժի և վախի ներշնչման ձև:
Մորենո-Օկամպոյի խոսքերով, այժմ ստուգվում են այն տեղեկությունները, որ բռնաբարությունների իրականացման համար անվտանգության ծառայությունների աշխատակիցները ստանում էին սեռական ձգտումները ավելացնող դեղորայքներ:
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը քննում է Քադդաֆիի գործը, որը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների համար:
Մայիսին դատարանի դատախազները հայտարարել էին, որ հավաքել են լայնածավալ փաստեր, իրականացնելով 11 երկրներից 50 վկաների հարցաքննությունը: