09/06/2011 11:12
Սինյորին հարցաքննվել է
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջուզեպպե Սինյորին հարցաքննվել է` կապված պայմանավորված հանդիպումների անցկացման մեղադրանքների հետ: Սինյորին այն 16 հոգուց մեկն է, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել են Իտալիայում կասկածելի բնույթի 18 հանդիպման հետաքննության ընթացքում: Այդ խաղերը գլխավորապես կայացել են «B» և «C» սերիաների շրջանակներում:
Գործով մեղադրվող մյուս անձինք հայտարարել են, որ պայմանավորված հանդիպումներ են անցկացվել նաև «A» սերիայում:
Սինյորին, ով խաղացողի կարիերան ավարտել է 2006 թ., ենթադրաբար գլխավորել է բուքմեյքերների խումբ Բոլոնյայում, որն անմիջական ազդեցություն է ունեցել խաղերի արդյունքների վրա:
Ջուզեպպեի փաստաբանը` Սիլվիո Կարոլին, հայտարարել է, որ նախկին ֆուտբոլիստը պատրաստ է պատասխանել դատական մարմիններին հետաքրքրող բոլոր հարցերին: Ինքը` Սինյորին, ասել է, որ խաղադրույքներ կատարել է, բայց միայն` օրինական ճանապարհով: