09/06/2011 11:00
Պենտագոն.Գերմանիան և Լեհաստանը պետք միանան Քադաֆիի դեմ պայքարին
Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Գերմանիային և Լեհաստանին` պնդելով միանալ և մասնակցել գործողություններին` ուղղված Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ: Բացի այդ, կոչ է արել Իսպանիային, Թուրքիային և Նիդեռլանդներին, որոնք պաշտոնապես ներգրավված են գործողություններում, սկսել օդային հարվածներ հյուսիսաֆրիկյան երկրի կառավարության ուժերի վրա: Այս մասին հաղորդում է «AP» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշված հինգ երկրներին ուղղված իր խնդրանքով ԱՄՆ պաշտպանության նախարար Գեյթսը հանդես է եկել իր պաշտոնավարման ավարտից մեկ ամիս առաջ:
Գերմանիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի և Նիդեռլանդների վրա ճնշումը իրականացվում է ՆԱՏՕ-ի ռազմական արշավի երկարատև ֆոնի վրա, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակում է բացառապես օդային հարվածներով:
Ըստ աղբյուրի, մայիսի առաջին կիսամյակում Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լիբիայում ռազմական գործողությունների վրա արդեն ծախսել է մոտ 750 մլն դոլար: