10/06/2011 10:08
Բրիտանիայի պառլամենտականին կասկածում են սեռական ոտնձգության մեջ
Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես (France-Presse) գործակալությունը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Էնդրյու Բրիդջեն, պահպանողական կուսակցությունից, երեկ ձեռբակալվել է 29-ամյա աղջկա նկատմամաբ սեռական ոտնձգության համար: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի առավոտյան, այլ մանրամասներ դեռ չեն հայտնվում:
Բրիդջեն ազատ է արձակվել գրավի դիմաց, պայմանով, որ հուլիսի կեսերին նորից պետք է ներկայանա ոստիկանություն: Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:
Էնդրյու Բրիդջեն ամուսնացած է, ունի երկու երեխա: