10/06/2011 18:06
ԵՄ-ն պատրաստում է նոր պատժամիջոցներ Սիրիայի նկատմամբ
Եվրամիությունը նախապատրաստում է պատժամիջոցների նոր փաթեթ Սիրիայի դեմ. Այս անգամ «սև ցուցակում» կարող են հայտնվել որոշ սիրիական ընկերություններ:
«REUTERS» գործակալության հաղորդմամբ` ներկայումս ճշտվում է այդ ընկերությունների ցանկն ու դրանց կիրառման ժամկետները:
Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ ԵՄ-ն նպատակ ունի «առավելագույն տնտեսական և քաղաքական ճնշումներ» գործադրել Սիրիայի իշխանությունների հանդեպ: Էշտոնը նախազգուշացրել է նաև, որ «եթե սիրիական իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն, ԵՄ-ն կընդլայնի «սահմանափակող գործողությունները» սիրիական ողջ իշխանական վերնախավի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի պատժամիջոցները Սիրայի դեմ ուժի մեջ էին մտել մայիսի 10-ին, և տարածվում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց Եվրամիությունը պատասխանատու է համարում մարտի կեսերից այդ երկրում սկիզբ առած հակակառավարական ելույթները ճնշելու գործում: