10/06/2011 14:06
Սթիվեն Ջերարդ. «Երբ վերադառնամ, ավելի ուժեղ կլինեմ»
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարծիք է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին կմոտենա ֆիզիկական գերազանց մարզավիճակում: Մերսիսայդցիների ավագը մարտից, երբ վնասվածք ստացավ, խաղադաշտ չի մտել: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն վիրահատության է ենթարկվել, և այն հաջող է անցել:
«Ես վստահ եմ, որ կարող եմ վերադառնալ,- Ջերարդի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Հաջորդ մրցաշրջանում ֆիզիկական լավ մարզավիճակում կլինեմ, և այն լավագույնը կլինի իմ վերջին 10 տարվա կարիերայում: Մարզումների ծանրաբեռնվածությունը կրկնապատկել եմ: Վիրահատությունը հաջող է անցել, և մկանս հիմա նույնիսկ ավելի լավ վիճակում է, քան վնասվածքից առաջ: Ամեն շաբաթ այդ թեմայով խորհրդակցում եմ մեր ֆիզիոթերապևտի հետ: Ամեն օր 2-4 ժամ աշխատում եմ: Ինձ համար կարևոր է իմանալ, որ գերազանց մարզավիճակ կունենամ: Երբ վերադառնամ, շատ ավելի ուժեղ կլինեմ»: