10/06/2011 13:10
Ասպարեզում դատապարտյալներն են
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ հունիսի 9-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է արդեն ավանդական դարձած մարզական մասսայական միջոցառում, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկի կին և անչափահաս պատանի դատապարտյալները: Դատապարտյալներն իրենց ուժերն են չափում 7 մարզաձևերում` մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, վազք, հեռացատկ, վոլեյբոլ, բազկամարտ, շաշկի:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի գնահատմամբ` այսօրինակ միջոցառումներն արդեն ավանդական են դարձել ու սպասված են դատապարտյալների կողմից: Վերջիններս, իրենց հերթին, առաջարկում են նման միջոցառումներ տարվա մեջ մի քանի անգամ անցկացնել: Նախաձեռնության հեղինակ գերատեսչության ներկայացուցիչներն էլ խոստանում են հարցն անպայման քննարկել` հետագայում ընդլայնելով միջոցառման ծավալները, հատկապես որ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: