10/06/2011 13:04
Հայ երեք շախմատիստներ` աշխարհի գավաթի խաղարկությունում
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը ստորագրեցին պայմանագրեր ՖԻԴԵ-ի հետ` հաստատելով իրենց մասնակցությունը օգոստոսի 26-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվող աշխարհի գավաթի խաղարկությանը:
Լևոն Արոնյանը, ով նույնպես կարող էր ելույթ ունենալ այս մրցաշարում, Խանտի Մանսիյսկում չի խաղա, որովհետև իր բարձր վարկանիշի շնորհիվ իրավունք ունի միանգամից մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցումներին: