10/06/2011 17:03
Միրոնովին հեռացրել են Անվտանգության Խորհրդի կազմից
«Սպրավեդլիվայի Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը Ռուսաստանի Պետդումայի Վերին Պալատի խոսնակի պաշտոնանկությունից հետո, հեռացվել է Անվտանգության Խորհրդի կազմից:
ՌԴ նախագահ Մեդվեդևի համապատասխան որոշումը ուրբաթ օրը փակցվել է նորմատիվային և կարգադրական ակտերի ընդանուր բազայում:
Նշենք, Սերգեյ Միրոնովը 10 տարի անընդմեջ Դաշնության Խորհրդում ներկայացնում էր Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմինը: Միրոնովին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես էին եկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության Սանկտ Պետերբուրգի պատգամավորները: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել Սերգեյ Միրոնովին հանձնել ՌԴ Պետ. Դումայի պատգամավորի մանդատը: