11/06/2011 13:12
Anonymous հաքերային խումբը սպառնում է Իսպանիային. «Սպասեք մեզ»
Այն բանից հետո, երբ Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալեց Anonymous խմբի երեք հաքերի, խումբը դիմել է Իսպանիային` «Սպասեք մեզ» հաղորդագրությամբ: Այս մասին գրում է «The Huffington Post-ը»:
«V-ն` Իսպանիայում… Մենք լեգեոն ենք, ուստի սպասեք մեզ», - գրել են հաքերները Թվիթերում (Twitter):
V-ն խմբի լոգոտիպն է։
Ըստ աղբյուրի, հաքերների այս խումբը կասկածվում է երկու իսպանական բանկերի, Եգիպտոսի, Լիբիայի, Իրանի պետական հաստատությունների և Sony կորպորացիայի վրա հարձակումների մեջ: Ոստիկանությունը անջատել էր նրանցից մեկի տան համակարգչի սերվերը, սակայն, այնուամենայնիվ, չկարողացավ գտնել ապացույցներ, որ հաքերները ինչ-որ գաղտնի տվյալների կարողացել են մուտք ստանալ:
Anonymous-ի վրեժ լուծելու խոստումը նրա առաջին սպառնալիքը չէ: