11/06/2011 12:16
ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հայրո Գալստյանին և նրա տեղակալներին: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության, մասնավորապես, ուռուցքաբանական ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Արցախ ժամանելու և տեղում բժշկական ծառայություններ մատուցելու համար՝ այն համարելով կարևոր ու պահանջված նախաձեռնություն:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը: