11/06/2011 11:13
Ուգո Չավեսը վիրահատության է ենթարկվել Կուբայում
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վիրահատության է ենթարկվել Կուբայում: Այս մասին հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը (Agence France-Presse) հաղորդում է «Լենտա.ռու» (lenta.ru) կայքը:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ, վիրահատական միջամտությունը կապված է եղել կոնքի շրջանի թարախակույտի (աբսցես) հետ:
Շտապ վիրահատությունը տեղի է ունեցել Չավեսի այցելության ընթացքում. հաղորդվում է, որ այն հաջող է անցել:Վիրահատությունից հետո Չավեսը վերականգնվում է Կուբայի հիվանդանոցներից մեկում և դեռևս ճշտված չէ, թե նա երբ է վերադառնալու հայրենիք:
Նշենք, որ Ուգո Չավեսը ժամանել էր Կուբա չորեքշաբթի, իսկ վիրահատության է ենթարկվել ուրբաթ առավոտյան: