11/06/2011 12:00
Թուրքիան առաջարկել է օգնել Քադաֆուն դուրս գալ Լիբիայից
Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին երաշխիքներ տրամադրելու մասին, եթե նա լքի Լիբիան: Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հաղորդում է rbc.ru կայքը:
Սակայն թուրքական կառավարության ղեկավարը չի պարզաբանել, թե ինչ որոշակի երաշխիքներ են խոստանում Թուրքիայի իշխանությունները լիբիական առաջնորդին: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեռևս սպասում է Մ. Քադաֆու արձագանքին:
Նշենք, որ մինչ այդ, Մ. Քադդաֆին մի քանի անգամ հայտարարել է, որ չի լքելու երկիրը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մ. Քադդաֆու զորքերը դեռևս շարունակում են մարտերը ապստամբների և ՆԱՏՕ-ի գլխավորությամբ արևմտյան կոալիցիոն ուժերի դեմ:
Լիբիայի կառավարական զորքերի հրետանին և տանկերը շարունակում են ռմբակոծել նավահանգիստ Միսուրատ-Դաֆնիայի արվարձանները, որի հետևանքով զոհվել են 22-ից ոչ պակաս մարդ:
Այս պահի դրությամբ Քադաֆու զորքերը շրջափակման են ենթարկել Միսուրատան ցամաքից, սակայն նրանց չի հաջողվել իրականացնել ծովային շրջափակումը, սակայն պետք է նշել, որ հենց ծովով է իրականացվում ապստամբներին օգնության առաքումը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի փետրվարին Լիբիայում բռնկվել է քաղաքացիական պատերազմ, որը պառակտել է երկիրը արևմուտքի, որտեղ առավելության են հասել Մ. Քադաֆու կողմնակիցները, և արևելքի, որը վերահսկվում է ապստամբների կողմից:
2011թ.-ի մարտի 17-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից հետո, լիբիական հակամարտության մեջ է ներքաշվում միջազգային կոալիցիան, որը սկսեց իրականացնել Քադաֆու վերահսկողության տակ գտնվող ռազմական և արդյունաբերական նշանակետերի ռմբակոծումը իսկ այնուհետև այս գործողությունների ղեկավարությունը ստանձնեց ՆԱՏՕ-ն: