13/06/2011 10:32
Գերմանիայում աղիքային ցուպիկի զոհերի թիվը հասել է 35-ի
Գերմանիայի առողջապահության նախարար Դանիել Բարը հայտարարել է, որ սուր ինֆեկցիայի արդյունքում զոհերի թիվը հասել է 35 մարդու: Հաղորդում է բրիտանական ԲիԲիՍի-ն (BBC):
Ինչպես հայտարարել է Բարը, նա չի կարող բացառել, որ զոհերի թիվը կաճի:
«Այն, որ նոր ինֆեկցիաների թիվը նվազում է, լավատեսության որոշակի առիթ է տալիս, սակայն չի բացառվում, որ ապագայում նոր մահվան դեպքեր կգրանցվեն»,- հաղորդել է նա գերմանական մամուլին:
Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների, վարակվածների թիվը գերազանցել է 3 200 մարդ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի 14 երկրներում:
Գերմանիայի սանիտարահամաճարակային հսկողությանը հավաստել է, որ ինֆեկցիայի բռնկման աղբյուրը հայտնաբերվել է երկրում մշակվող լոբազգիների ծիլերի մեջ: