13/06/2011 10:58
Քադաֆին ասել է Իլյումժինովին, որ չի պատրաստվում լքել Լիբիան
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ասել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Ւլյումժինովին, որ մտադրված չէ լքել Լիբիան: Այս մասին հաղորդում է rian.ru կայքը:
Քադաֆիի և Իլյումժինովի հանդիպումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, ուր Իլյումժինովը ժամանել էր պաշտոնական այցով` շախմատային սպորտի զարգացման հեռանկարները քննարկելու համար:
Այցի ընթացքում Իլյումժինովը նվիրել է Մուամար Քադաֆիին կալմիկյան շախմատի հավաքածու:
Աղբյուրի փոխանցմամբ, Իլյումժինովը և Քադաֆին ծանոթ են դեռևս 2004թ. Տրիպոլիում անցկացված շախմատի աշխարհի առաջնությունից, և շատ լավ շփվում են միմյանց հետ:
Նշենք, որ այցի ընթացքում Իլյումժինովը հանդիպել է նաև Քադաֆիի որդու` Մուհամեդի հետ, նրանք շախմատ են խաղացել և քննարկել շախմատային սպորտի զարգացման հեռանկարները: