13/06/2011 15:30
Թուրքիայի հարավ-արևելքում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Թուրքիայի հարավ-արևելյան Սիրնակ նահանգում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան 11 վիրավորներ: Այս մասին հաղորդում է rian.ru կայքը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 23.00-ի սահմաններում, խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից քիչ հետո:
Նշենք, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ և բժիշկների փոխանցմամբ տուժածներից 6-ի վիճակը շատ ծանր է:
Դեռևս ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ Սիրնակ նահանգում 2006-2007թթ.-ի ընթացքում բազմաթիվ ընդհարումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և քուրդ ապստամբների միջև:
Զինված հակամարտությունը Թուրքիայի կառավարական ուժերի և քուրդ ապստամբների միջև, որոնք ինքնավարություն են ցանկանում իրենց շրջանի համար, շարունակվում են սկսած 1984թ.-ից, և այդ ընթացքում զոհվել է ավելի քան 40.000 մարդ: