13/06/2011 09:59
Թուրքիայում Էրդողանի կուսակցությունը ստացել է քվեների 50%-ը
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցությունը հաղթանակ է տարել պառլամենտական ընտրություններում` ստանալով ձայների գրեթե 50 տոկոսը:
Սա կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանական էր: Նման դեպք Թուրքիայի թաղաքականության մեջ չէր եղել սկսած 1960-ական թվականներից: Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իրենք շատ ուրախ են, որ թուրքիայի երկու ընտրողից մեկը ձանը տվել է իրենց: «Մենք ուրախ ենք, որ տարել ենք այսպիսի հազվադեպ հաղթանակ մեր դեմոկրատական պատմության մեջ` ստանալով քաղաքացիների քվեները երրորդ անգամ»: Էրդողանի միակ հիասթափությունն այն է, որ նա չստացավ պառլամենտում 330 տեղ, ինչը նրան թույլ կտար իրականացնել սահմանադրական փոփոխություններ` առանց այլ կուսակցությունների հետ համաձայնեցնելու: Հաղորդում է euronews-ը: