13/06/2011 11:17
Վիետնամը և Չինաստանը վիճում են զորավարժությունների պատճառով
Վիետնամի ռազմա-ծովային ուժերը պատրաստվում են անցկացնել մարտական հրաձգություններով զորավարժություններ Հարավ-Չինական ծովի վիճելի շրջանում, ինչը արդեն հանգեցրել է Չինաստանի ղեկավարության դժգոհությանը: Այս մասին հղում անելով BBC-ին հաղորդում է rbc.ru կայքը:
Այնուամենայնիվ, Վիետնամի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են զորավարժությունների անցկացման շրջանում նավարկության վտանգավորության մասին:
Նշենք, որ այս զորավարժություններն անցկացվելու են հունիսի 13-ին 9 ժամվա ընթացքում Խոն-օնգ կղզու շրջանում:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Չինաստանը մեղադրել էր Վիետնամին հարավ-չինական շրջանում իր սահմանները խախտելու մեջ, երբ չինական նավը վնասումներ էր ստացել վիետնամական երկրաբանական-հանքախուզական նավերի գործողությունների հետևանքով:
Մինչ այդ, Հանոյը մեղադրել էր չինական կողմին այն բանի համար, որ նրանք կտրել են վիետնամական գիտական նավի մալուխը:
Հարավ-Չինական ծովի հարավ-արևմտյան մասում գտնվող Սպրատլի արշիպելագը համարվում է վիճելի տարածք Չինաստանի և Վիետնամի միջև, բացի այդ, կղզիների մի մասին հավակնում են Թայվանը, Մալազիան, Ֆիլիպինները և Բրունեյը:
Չնայած իրենց փոքր չափերին, այդ կղզիները ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանում ներկայության տեսանկյունից, բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս այստեղ մեծ քանակությամբ նավթի և գազի առկայության մասին: