14/06/2011 12:10
Հայ բռնցքամարտիկները վաղը կմեկնեն Անկարա
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը վաղը կմեկնի Անկարա, որտեղ հունիսի 16-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:
Մեր թիմն ուսումնամարզական լուրջ հավաքներ է անցկացրել` նախապատրաստվելով Թուրքիայում մեկնարկելիք պատասխանատու մրցաշարին: Հայ մարզիկները նախ 8-օրյա հավաք են անցկացրել Ծաղկաձորում, այնուհետև 14 օր պարապել են Աբովյանում, ևս 14 օր` Արարատում: Հավաքի վերջին փուլում Հայաստանի հավաքականը համատեղ մարզումներ է կազմակերպել Իրանի ընտրանու հետ:
Մեր թղթակցի հետ զրույցում հայաստանյան ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշեց, որ տղաներն այժմ լավ մարզավիճակում են և պատրաստ են պայքարել մրցանակների համար: Նա հույսեր է կապում իր սաների հետ, սակայն այդ մասին առավել մանրամասն գերադասում է չխոսել:
Ավելացնենք, որ մեր հավաքականը Թուրքիա է մեկնելու այսպիսի կազմով.
Պատվիրակության ղեկավար` Արտակ Մալումյան
Գլխավոր մարզիչ` Ռաֆայել Մեհրաբյան
Մարզիչ` Կարեն Աղամալյան
Բժիշկ` Համլետ Բեգոյան
49 կգ քաշային կարգ- Հովհաննես Դանիելյան
52 կգ- Նարեկ Աբգարյան
56 կգ- Հովհաննես Բաչկով
60 կգ- Վլադիմիր Սարուխանյան
64 կգ- Հրաչիկ Ջավախյան
69 կգ- Սամվել Մաթևոսյան
75 կգ- Արթուր Խաչատրյան:
Ավելացնենք, որ Անդրանիկ Հակոբյանը և Արմեն Սիմոնյանը չեն մասնակցի մայրցամաքային մրցաշարին: Նրանք այժմ նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը: