14/06/2011 11:42
Նոր համակարգի սերտիֆիկատ
Հայաստանի գործարար շուկային օրերս անգլիական կազմակերպության կողմից տրամադրվել է որակի կառավարման նոր համակարգի սերտիֆիկատ։
Համակարգի մասին մանրամասներ այսօր լրագրողների հետ ժամանակ ներկայացրերց Անգլիայից ժամանած ՋիԱյՍի /GIC (Guardian Independent Certification) ընկերության փորձագետ Արնէթ Պողոսյանը։
Փորձագետի փոխանցմամբ, Ստանդարտների ազգային ինստիտուտի կառավարման համակարգը ճանաչվել է լավագույնը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների շարքում։
«Ստանդարտների ազգային ինստիտուտն ունի որակավորված միջազգային աուդիտորներ, որոնց փորձն ու գիտելիքը համապատասխանում են ԻՍՕ 9001միջազգային ստանդարտի պահանջներին։ Ինստիտուտի կողմից տրված սերտիֆիկատները վստահություն են ներշնչում թե հայրենական արտադրողի մոտ, և թե արտերկում»,-նշեց Արնէթ Պողոսյանը։
Փորձագետը նաև տեղեկացրեց, որ իրենք պլանավորում ենք կազմակերպել և իրականացնել համատեղ ուսուցում, խորհրդատվություն և սերտիֆիկացում` օգնելու համար Հայաստանի գործարար համայնքին անընդհատ փոփոխվող շուկայական պայմաններում գրավելու իր կայուն դիրքը։