14/06/2011 14:43
Սուր վարակի նոր աղբյուր. Հազարից` հազարն անց
Գիտնականները Եվրոպայում տարածված մահացու վտանգավոր աղիքային վարակի նոր աղբյուր են հայտնաբերել: Այժմ էլ վարակի աղբյուր է համարվում Բավարիայից ներմուծված հազարը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում են Բավարարիայի առողջապահության նախարարությունից:
Ներկա դրությամբ E.coli հարուցիչների առաջացրած վարակը ավելի քան 36 մարդու կյանք է խլել: Escherichia coli կոչվող հարուցչով վարակվելու նախանշաններից են` սուր ցավեր որովայնի շրջանում, սուր երիկամային անբավարարություն:
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով` Եվրոպայի երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում ու Կանադայում վարակակիրների թիվը հատել է 3200-ի սահմանը: