14/06/2011 09:55
Գերմանիա. Լիբիան` առանց Քադաֆիի
Գերմանիան ճանաչում է Լիբիայի ամստամբներին` որպես Լիբիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչներ:
«Մենք ցանկանում ենք ազատ Լիբիա` խաղաղ և դեմոկրատ, առանց Մուամար Քադաֆիի».- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելլը ապստամբների կողմից վերահսկվող Բենգազի քաղաքում:
Նա Գերմանիայի առաջին պաշտոնյան է, որ այցելել է Լիբիայի ապստամբների կողմից վերահսկվող Բենգազի քաղաք:
Նշենք, որ Գերմանիան ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի ԱԽ որոշման նկատմամաբ և չմիացավ ՆԱՏՕ-ի օդային հարվածներին, ինչի համար արժանացել է բազում քննադատությունների:
Մեկ տասնյակից ավել պետություններ արդեն ճանաչել են Լիբիայի «Ազգային անցումային խորհուրդը»` որպես լեգիտիմ իշխանություն: