14/06/2011 15:51
Բեմադրություն` ի պատիվ Ղազախստանի նախագահի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանայում «Խոր արմատներ» խորագրով ներկայացում է բեմադրվելու: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Սցենարի համաձայն` Ղազախստանի Հանրապետության ղեկավարը գիշերը հայտնվում է անտառում և լսում է ծառերի խոսակցությունը։ Ծառերը, որ խորհրդանշում են Ղազախստանի հասարակությունը, բեմադրության սկզբում սկսում են բողոքել «անբարեխիղճ պաշտոնյաներից», իսկ ներկայացման ավարտին` մադկային կերպարանք են ստանում:
Նշենք, որ ներկայացման հեղինակները նախաօրոք համաձայնություն էին ստացել քաղաքային իշխանությունների կողմից:
Պրեմիերան կայանալու է հուլիսի 2-ին` Նազարբաևի ծննդյան նախօրյակին: