14/06/2011 11:29
«Ռեալը» չի գնի Ադեբայորի տրանսֆերը
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է «Մանչեսթեր Սիթիից» չգնել հարձակվող Էմանուել Ադեբայորի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի երկրորդ կեսում ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս իսպանական գերակումբի կազմում: Սակայն «Ռեալի» մարզչական շտաբը չի ցանկանում այսուհետ նույնպես օգտվել նրա ծառայություններից: Մոտ ժամանակներս հարձակվողը կվերադառնա Անգլիա:
Ավելացնենք, որ անցած մրցաշրջանում Ադեբայորը «Ռեալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և խփել 5 գոլ: