14/06/2011 10:26
Հաքերները կոտրել են ԱՄՆ Սենատի ներքին ցանցը
Lulz Security խմբավորման հաքերները հայտարարել են ԱՄՆ ՍԵնատի ներքին ցանցը կոտրելու մասին: Այդ մասին հայտարարությունը հայտնվել է երկուշաբթի օրը, հունիսի 13-ին, խմբավորման կայքում:
Հաքերները հրապարակել են ֆայլերի երկար ցանկ, ենթադրաբար, գողացված Սենատի սերվերից: Ի դեպ Lulz Security-ում ընդգծել են, որ դա միայն փոքր մասն է կայքի ներքին տվյալներից, որոնք իրենք կարողացել են ստանալ:
«Մեզ ընդհանրապես դուր չի գալիս ամերիկյան կառավարությունը: Նրանց նավերը թույլ են, նրանց կատակները ծիծաղ չեն հարուցում և նրանց կայքերը այնքան էլ լավ պաշտպանված չեն»,- հայտարարել են հաքերները իրենց հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՍԵնատի ներկայացուցիչը հաստատել է, որ հանգստյան օրերին հաքերները իրոք թափանցել են Սենատի ներքին ցանց, և հավելել, որ ամերիկյան կոնգրեսի համակարգչային անվտանգության ծառայությունը կանցկացնի դեպքի հետաքննություն:
Ավելի վաղ Lulz Security-ի հաքերները հարձակումներ էին գործել ՀԴԲ-ի ստորաբաժանման սերվերի, InfraGard կազմակերպության, ինչպես նաև Sony կորպորացիայի ստորաբաժանման կայքի վրա: Բացի դրանից, հաքերական խմբավորումը կոտրել է PBS ամերիկյան հեռուստաընկերության կայքը` ի պատասխան ալիքով WikiLeaks-ի ռեսուրս ստեղծողների վերաբերյալ քննադատական ֆիլմի ցուցադրության: