14/06/2011 13:03
Վարդան Մինասյանը չի մեկնել Յարոսլավլ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի 14-ին, ինչպես արդեն հայտնել ենք, պետք է մեկներ Ռուսաստան` դիտելու «Շիննիկ»-«Ուրալ» հանդիպումը: Նա ցանկանում էր ծանոթանալ «Շիննիկի» հարձակվող Սարկիսովի ունակություններին, ինչպես նաև դիտել «Ուրալի» կազմում հանդես եկող Դենիս Թումասյանի խաղը:
Նշված ֆուտբոլիստների մասին շատ է խոսվում` կապված հավաքական հրավիրել-չհրավիրելու հետ: Բայց քանի որ Արթուր Սարկիսովը որակազրկման պատճառով չի կարող մասնակցել առաջին դիվիզիոնի հերթական տուրի շրջանակներում այսօր կայանալիք հանդիպմանը, Մինասյանը որոշեց հետաձգել այցը Յարոսլավլ: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: