15/06/2011 18:15
Սիներջի Ինթրնեշնըլը կազմակերպում է համաշխարհային կոնֆերանս
Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ընկերությունը (Սիներջի) տեղեկացնում է, որ հպարտ է հյուրընկալել Զարգացման աջակցության տվյալների համակարգն (DAD) օգտագործողների հանրության երկրորդ համաշխարհային կոնֆերանսը իր համաշխարհային ուումնական կենտրոնում: Այս միջոցառումը իրենից ներկայացնում է Սիներջիի կողմից առաջարկվող ծրագրային լուծումների միջոցով հանրային հատվածի արդյունավետ կառավարումն իրականացնելու ուղղությամբ աշխատող մասնագետների միջազգային ֆորում:
Ըստ աղբյուրի` այս տարվա կոնֆերանսը, որը տեղի կունենա հունիսի 20-ից 24-ը, իր շրջանակներում կհամախմբի պետական ծառայողների, գործարարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ծրագրավորող մասնագետների մի շարք երկրներից, ինչպիսիք են Աֆղանստանը, Կամերունը, Իրաքը, Քենիան, Լեսոտոն, Մավրիտանիան, Մոլդովան, Մոզամբիկը, Պակիստանը, Պապուա Նոր Գվինեան, Սիերա Լիոնեն, Սոլոմոնյան կղզիները, Շրի Լանկան, Սոմալին, Սուդանը, Տաջիկստանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Այս տարվա կոնֆերանսի նյութը հանրային հատվածի զարգացման ծրագրերի մոնիթորինգն ու գնահատումն է՝ հաշվի առնելով միջազգային զարգացման մեջ ընթացող կարևոր փոփոխությունները՝ համաշխարհային ֆինանսական ասկետիզմ, սահամափակ արտաքին օգնության բյուջեներ և ավելի մեծ ակնկալիքներ կառավարության հաշվետվողականության և արդյունավետության վերաբերյալ:
Կոնֆերանսը կսկսի եռօրյա սեմինար-քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները կփոխանակեն Սիներջիի մոնիթորինգի և գանահատման ծրագրային լուծումների օգտագործման վերաբերյալ իրենց փորձը, և կշարունակվի երկօրյա մոնիթորինգի և գանահատման հայեցակարգերի, մոտեցումների և համակարգերի շուրջ վերապատրաստման ծրագրով, որը կիրականացվի Սիներջիի փորձառու անձնակազմի կողմից: