15/06/2011 11:20
ՄԻ ԹԵԹԵՎ ՄԱՄՈՒԼ. Սերոբ Տեր-Պողոսյանի քրեական գործով
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի նախկին անդամ, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի քրեական գործով տուժողները շուրջ 10-ն են, որոնցից մեկը պատմել է Ալավերդիում «Արամյանցների» «տղայական երկնագույն» երեկույթների մասին:
Ըստ գործում առկա ցուցմունքների` Տեր-Պողոսյանը 13-ամյա տղային սպառնացել է, որ եթե իրենց սեքսուալ հարաբերությունների մասին որևէ մեկին պատմի, ապա բանակում ծառայելիս խնդիրներ կունենա:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հավելելով, որ իրենց տեղեկություններով` Տեր-Պողոսյանի քրեական գործով դատավարությունը նախատեսվում է սկսել 15-20 օրից: