15/06/2011 16:41
«Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհուրդը նոր նախագահ ունի
«Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը, իսկ խորհրդի նախկին նախագահ Ջուան Պաբլո Գեչիդջյանը նշյալ պաշտոնը թողել է իր նախաձեռնությամբ` շարունակելով մնալ խորհրդի անդամ:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ ղեկավար կազմում կատարված փոփոխությունները գրանցվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Տաճատյանը և Ջուան Պաբլո Գեչիդջյանը «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ են դեռևս 2007 թվականից, այդ ընթացքում տարբեր տարիներին վարել են նաև խորհրդի նախագահի պաշտոնը: