16/06/2011 18:12
Բաքու-Բաթումի առաջին ավիաչվերթով կժամանի ավելի քան 100 զբոսաշրջիկ
Հունիսի 18-ից «Էիրզենա» ընկերությունը սկսում է իրականացնել Բաքու-Բաթումի կանոնավոր չվերթը: Ինչպես հաղորդում է «bizzone.info» կայքը, Վրաստանի տուրիզմի գործակալության ղեկավար Վաժա Դիասամիձեն լրագրողներին հայտարարել է, որ Բաքու-Բաթումի առաջին ավիաչվերթով կժամանի ավելի քան 100 զբոսաշրջիկ, որոնք Աջարիայում կանցկացնեն մեկ շաբաթ:
Նրա խոսքերով` ադրբեջանցի զբոսաշրջիկների համար կիրականացվեն էքսկուրսիաներ:
«Էիրզենա» ընկերությունը Բաքու-Բաթումի ավիաչվերթը կիրականացնի շաբաթը երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին: