16/06/2011 13:31
E.coli գտել են նաև աղացած մսի մեջ. Չորս երեխա հոսպիտալացվել են
Ֆրանսիական Լիլ քաղաքում աղիքային E.coli բակտերիաներով առաջ եկած վարակով չորս երեխա է հոսպիտալացվել։ Նրանց առողջական վիճակը տանգապահարույց է,- գրում է ԻՏԱՐ- ՏԱՍՍ-ը։
Երեխաները 2-8 տարեկան են, ովքեր հոսպիտալացվել են սուր լուծի ախտանիշներով։ Հիվանդության պատճառը սառեցված աղացած միսն է եղել, որ ձեռք է բերվել գերմանական «Լիդլ» խանութների ցանցից։
«Դեռ չի բացահայտված այս վարակի և Գերմանիայում 38 մարդու կյանք խլած աղիքային հիվանդությունների համաճարակի կապը»,-հայտնել է կենտրոնի տնօրենը։
Անալիզների պատասխանները պարզ կլինեն օրվա ընթացքում։
Տեղի իշխանությունները խորհուրդ են տալիս սառած միսը տապակել առանց հալեցնելու, քանի որ միկրոբը սատկում է 65 աստիճանում։